Տավուշում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում ապօրինի ծառահատումների եւ այլ խախտումների արդյունքում բնությանը պատճառվել է 1.3 միլիոն դրամի վնաս

Տավուշում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում ապօրինի ծառահատումների եւ այլ խախտումների արդյունքում բնությանը պատճառվել է 1.3 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Տավուշում, Լոռիում, Սյունիքում, Վայոց ձորում ապօրինի ծառահատումների եւ այլ խախտումների արդյունքում բնությանը պատճառվել է 1.3 միլիոն դրամի վնաս:  Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, աղբյուրի համաձայն` նախարարության՝ 24-28.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.3մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,98 մլն.դր. գումար:                         

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երեք որոշում:  

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերած նույնատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.6հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 227.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 961.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերած ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի  հինգ որոշում:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է նույնատիպ խախտման երկու դեպք: Կազմվել  են արձանագրություններ, հաշվարկվել է 75.0հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնաս: Իրականացվում են վարչական վարույթներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  առգրավվել է տիրազուրկ ձկնորսական 7 ցանց, 7.5կգ կենդանի խեցգետին` ինչը բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ  առգրավված տիրազուրկ 40 հատ /4.0կգ/ կարաս տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

16:13 Դեկտեմբեր 01, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news