ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան` կառավարության ներկայացուցիչները կմեկնեն Ամուլսար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան` կառավարության ներկայացուցիչները կմեկնեն Ամուլսար

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է Վայց ձորում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիային: Ֆեյսբուքյան իր էջում փոխվարչապետը գրել է. «Վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը:

Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին:

Միայն փոխադարձ վստահության և գործընկերության սկզբունքներով է հնարավոր հասնել ցանկալի արդյունքներին՝ որում և՛ տնտեսությունը կզարգանա բնականոն ընթացքով, և՛ բնությունը զերծ կլինի անհամաչափ ու ապօրինի վնասներից»:

20:11 Հունիս 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news