ՀՀ կառավարության նոր ծրագրով բացառվելու է բնական ռեսուրսների գերշահագործումը

ՀՀ կառավարության նոր ծրագրով բացառվելու է բնական ռեսուրսների գերշահագործումը

ԷկոԼուր

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը 62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության ծրագիրը:

Ծրագրով գործադիրն իր առաջ խնդիր է դնում նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը,հատուկ ուշադրություն դարձնել ռիսկային ոլորտների վերահսկողությանը, շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին:

Տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություներից է համարվել վերականգնվող՝ մասնավորապես արևային էներգետիկայի զարգացումը։ Գործադիրը ձեռնամուխ է լինելու ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացման գործընթացին` ավարտին հասցնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր և ազատական մոդելին անցումը, ինչպես նաև տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելուն, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը:

Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են լինելու խմելու և ոռոգման ջրի, բնական գազի և էլեկտրա-էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացումը, կորուստների նվազումը:

Հանքարդյունաբերության ոլորտում կառավարությունն առաջնորդվելու է բնական ռեսուրսների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:

Հունիսի 8-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարեց  մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, որը գործադրի հաստատմանը կներկայացվի կառավարություն ուղարկելուց մեկ շաբաթ անց:

19:26 Հունիս 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news