ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն օպտիմալացվելու է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն օպտիմալացվելու է

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքը չի համապատասխանում նախարարության առաջ ծառացած այն գործառույթներին, որ պետք է իրականացնի: Այդ պատճառով նախարարությունում տեղի կունենան կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Իմ կողմից նախաձեռնվել է կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում նախարարության աշխատակազմը ամբողջությամբ կձևավորվի: Մենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար ստեղծում ենք ավելի օպտիմալ և արդյունավետ աշխատակազմ: Արդյունքում մենք ձևավորել ենք նաև աշխատանքային խումբ, և այդ աշխատանքային խումբը զբաղվում է էներգետիկայի ոլորտում առկա բոլոր ընկերությունների օպտիմալացման և արդյունավետ կառավարման գործընթացով»,- ասաց նախարարը:

 

19:43 Սեպտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news