ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՓՀԷԿ-երի կառուցման արգելված գոտիները սահմանող Ջրային օրենսգրքի նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՓՀԷԿ-երի կառուցման արգելված գոտիները սահմանող Ջրային օրենսգրքի նախագծին

ԷկոԼուր

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծով սահմանվում են նոր կառուցվող ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններ հայտերի մերժման դեպքերը: «Փաստաթղթով ամրագրվել են փոքրհիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների եւ գետերի ցանկը: Դրանք այն գետերն են, որոնք ՀՀ կարմիր գրքում ջրերում առկաէնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են: Կարգելվեն նաեւ փոքր ՀԷԿ-երի կառուցումն այն վայրերում, որտեղ շրջանցվում են ջրաչափերը եւ տարածքում կանհուշարձաններ»,- նշված է ՀՀ ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ նոր կառուցվող ՓՀԷԿ-երի ՋԹ-երի հայտերը կմերժվեն, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40տոկոս եւ ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Նշենք, որ օրինագիծի լրացումների մեծ մասը կատարվել է ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երիբնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա:

 

17:01 Հոկտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news