«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի պատասխանը ԷկոԼուրին

«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի պատասխանը ԷկոԼուրին

ԷկոԼուր

«Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին ԷկոԼուրին պատասխան է ուղարկել www.ecolur.org կայքում հրապարակված «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելուն պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն» վերնագրով հոդվածի կապակցությամբ:

Պատասխանում նշված է.
«Սույնով հայտնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարություններն առ այն, թե իբր «Արմօյլ» ՓԲԸ-ն խոչընդոտել է ստուգման ընթացքը, չեն համապատասխանում իրականությանը և տեսչական մարմնի ղեկավարի թերի մեկնաբանության արդյունք են:

«Արմօյլ» ՓԲԸ-ն թույլ չի տվել և թույլ չի տալու միայն այն անձանց մուտքը, ովքեր չունեն ստուգում իրականցնելու պատշաճ լիազորություններ, իսկ նրանց մոտ առկա վկայականները տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և/կամ պաշտոնեական կեղծիքի միջոցով, որի կապակցությամբ Ընկերությունը դեռ 17.09.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Իսկ Ընկերության տնօրենին 250,000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու փաստը պայմանավորված է բացառապես տեսչական մարմնի ղեկավարի անձնական շահի հետապմդմամբ և իր անսխալականությունն ապացուցելու նկրտումներով՝ ամենայն հավանականությամբ հաղորդմանը ծանոթանալուց հետո: Այդ տույժն ակնհայտ անհիմն է և մեր կողմից բողոքարկվելու է Արթուր Գրիգորյանի վերադասին, իսկ արդյունքի չհասնելու դեպքում՝ վարչական դատարան:

Կից ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդման պատճենը»:

Մեր կողմից նշենք, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի հանցագործության մասին հաղորդման պատճենը ԷկոԼուրին ուղարկված էլեկտրոնային նամակին կցված չէր:

Ալֆրեդ Աբեդի
«Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն»:

15:07 Հոկտեմբեր 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news