Վերականգվող էներգետիկան ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան

Վերականգվող էներգետիկան ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակովկառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018»-ի ժամանակ:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հետևում են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին: Շարունակվելու են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության զարգացման վրա: Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին: Էլեկտրաէներգիայի շուկայի նոր և ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների և թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայիմոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առևտրի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ էներգախնայողությունը և էներգարդյուավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը ևկենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով:

Լուսանկարը՝ www.gov.am

 

15:54 Նոյեմբեր 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news