Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են

Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են

ԷկոԼուր

Այսօր` մարտի 14-ին, Երևանի Օպերայի տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Պաշտոնական աղբյուրի համաձայն` նախօրեին քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքներն ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մարտի 13-ից սկսել է Օպերայի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժումը: Նպատակը տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է:

 

 

11:46 Մարտ 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news