ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Այսպիսով ՀՀ նոր կառավարության կազմը հետևյալն է`վարչապետ, երկու փոխվարչապետ և 12 նախարար:
Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարություններն են.
1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:

17:20 Մայիս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news