Ապօրինի ծառահատում Եղեգնուտի անտառտնտեսությունում

Ապօրինի ծառահատում Եղեգնուտի անտառտնտեսությունում

ԷկոԼուր

Մայիսի 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է, որ 2018թ. հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառերից 4-ը, տեղափոխել իր տուն և օգտագործել տան ջեռուցման համար: 

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

13:47 Մայիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news