Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է հուշագիր Երևանի բուսաբանական այգու վերականգնման վերաբերյալ

Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել է հուշագիր Երևանի բուսաբանական այգու վերականգնման վերաբերյալ

ԷկոԼուր

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանում գտնվող բուսաբանական այգու վերականգնման համար: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ հուշագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ ստորագրել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Սինգապուրի ազգային պարկերի խորհրդի գլխավոր տնօրեն Քեննեթ Էրը:

Հիշեցնենք, որ Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության և Սինգապուրի կառավարության միջև պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ տարեսկզիբ՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում:

14:16 Հուլիս 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news