Գույքագրվում են ընդերքօգտագործման թափոնների լքված և տիրազուրկ տեղամասերը

Գույքագրվում են ընդերքօգտագործման թափոնների լքված և տիրազուրկ տեղամասերը

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը:

Ծրագրային միջոցառման շրջանակներում 2018 թվականին դաշտային տեղազննումներ են իրականացվել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածք և 5 փակված պոչամբար, առանձնացվել են տեղամասեր, որտեղ թափոնների բաղադրության և ծավալների գնահատման, շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման աշխատանքներն առավել հրատապ են:
Վերջին երկու ամիսների ընթացքում այդ տեղամասերից վերցվել են ընդերքօգտագործման թափոնների և հողի 139 նմուշ, մակերևութային ջրերի նմուշառում կատարվել է 10 վայրից:
Նմուշառման վայրերը կապակցվել են Arm WGS գեոդեզիական կոորդինատային համակարգում:

Աշխատանքների դաշտային փուլը ավարտվում է հուլիսի 17-ին: Կամերալ պայմաններում կատարվելու է նմուշների քիմիական բաղադրության վերլուծություն, մշակվելու են թեմատիկ թվային քարտեզներ և ամփոփ հաշվետվություն, որից հետո կմշակվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունների կանխարգելման և նվազեցման համալիր միջոցառումների ծրագիր։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից

17:31 Հուլիս 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news