Վարչապետը բացատրում է Շրջակա միջավայրի նախարարությանը տված հանձնարարականի հիմքերը

Վարչապետը բացատրում է Շրջակա միջավայրի նախարարությանը տված հանձնարարականի հիմքերը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում բացատրում է Շրջակա միջավայրի նախարարությանը տված հանձնարարականի հիմքերը՝ կապված Ամուլսարի ծրագրի հետ:

«Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն:

Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը եւ բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. ELARD-ի եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի նոր ՇՄԱԳ:

Ինչու՞ եմ այս հարցը տվել, որովհետեւ օգոստոսի 19-ի ուղիղ եթերում ասել էի, որ այս հարցով իմ համոզվածությունը 99.9 տոկոս է, ոչ 100 տոկոս՝ նույն օրն առավոտյան տեղի ունեցած խորհրդակցության արդյունքներով:

Բոլոր ներկաները, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, ինչպես օգոստոսի 19-ի խորհրդակցության ժամանակ՝ տվեցին բացասական պատասխան:
Արդեն պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը ասաց, որ այնուամենայնիվ կարծում է, որ հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո:

Դրանից հետո աշխատակազմին հանձնարարեցի ELARD-ի եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ համապատասխան հանձնարարականով», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

18:31 Օգոստոս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news