Վայոց ձորում թակարդն ընկած արջը տեղափոխվել է անվտանգ տարածք

Վայոց ձորում թակարդն ընկած արջը տեղափոխվել է անվտանգ տարածք

ԷկոԼուր

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին և փրկարարների օգնությամբ տեղափոխել անվտանգ տարածք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:



18:38 Հոկտեմբեր 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news