Մոր արյան մեջ կապարի բարձր մակարդակը կարող է երեխայի ճարպակալման պատճառ դառնալ

Մոր արյան մեջ կապարի բարձր մակարդակը կարող է երեխայի ճարպակալման պատճառ դառնալ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

Համաձայն նոր հետազոտության, արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող մայրերից ծնված երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման հավանականությունը 4 անգամ բարձր է։ «JAMA Network Open» ամսագրում հրապարակված հետազոտությունը համեմատել է արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող կանանցից ծնված երեխաների և կապարի ցածր պարունակությամբ կանանցից ծնված երեխաների քաշերը։ Հետազոտողները ուսումնասիրել են 1442 զույգ մայրերի և երեխաների տվյալները։ Արյան նմուշները վերցվել են ծննդաբերությունից 24-72 ժամ անց։ Հետազոտողները պարբերաբար, մանկության ողջ ժամանակահատվածում արձանագրել են երեխաների քաշը։ Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ ճարպակալման համաճարակը հնարավոր է կապված լինի արգանդում պտղի վրա քիմիական նյութերի ազդեցության հետ։ Այնուամենայնիվ, կապարի բարձր մակարդակ ունեցող կանանց շրջանում երեխաների ճարպակալման ռիսկը նվազել է, եթե ծննդաբերությունից հետո մոր արյան մեջ առկա են եղել ֆոլաթթվի համարժեք մակարդակներ։ Ֆոլաթթուն վիտամին Բ–ի տարատեսակ է, որը կարող է կանխել նյարդային խողովակի այնպիսի արատներ, ինչպիսին «սպինա բիֆիդա»–ն է։ Առողջապահության մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրական ընդունել 400 մգ ֆոլաթթու` վիտամին Բ–ի սինթետիկ տարբերակը։ Հետազոտողները նաև հարցրել են կանանց, թե արդյո՞ք նրանք ընդունել են ֆոլաթթու հղիության երկրորդ և երրորդ երամսյակներում։ Ենթադրվում է, որ մանկական ճարպակալման ռիսկը կարելի է նվազեցնել` հետազոտելով կանանց արյան մեջ կապարի պարունակությունը, և, բարձր մակարդակ հայտնաբերելու դեպքում` խորհուրդ տալ ընդունել ֆոլաթթվի հավելումներ։

Աղբյուրը` https://jamanetwork.com/journals/jamanetworkopen/fullarticle/2752083 

 

 

12:47 Հոկտեմբեր 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news