ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. հունվարի 8-ի 1 - Ա որոշման համաձայն, Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ` կառավարության www.e-gov.am կայքում:
Կարապետյանը ժամեր առաջ իր՝ պաշտոնանկության մասին տեղեկացրել է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում. «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։
Նշենք, որ Վլադիմիր Կարապետյանն այս պաշտոնը ստանձնել էր 2019 թ. հունվարի վերջին։
Հունվար 09, 2020 at 15:02