

ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ապրիլի 28-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Հովտաշեն և Ռանչպար գյուղերին հարակից ջրային տարածքներից առգրավել են 15 հատ կախովի («էկրան») ձկնորսական ցանց և 1 որսորդական հրացան, իսկ Ազատի ջրամբարից (Զովաշեն)՝ ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։
Ինչպես հաղորդում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ կախովի ձկնորսական ցանց և որսորդական հրացան առգրավելու դեպքերի առնչությամբ կիրականացվեն վարչական վարույթներ, իսկ Ազատի ջրամբարում ձկնորսական ցանց տեղադրելու դեպքի վերաբերյալ արդեն իսկ կան հարուցված վարչական վարույթներ։
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Մայիս 04, 2020 at 15:18