Բնից ընկած բազեի ձագերը տեղափոխվել են վերականգնողական կառույց

Բնից ընկած բազեի ձագերը տեղափոխվել են վերականգնողական կառույց

ԷկոԼուր

Հունիսի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից` գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից բազեի 4  ձագերի ընկնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են տեսչական մարմից, տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «Սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն մի քանի օր է` չեն վերադառնում բույն: «Ձագերի անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցը նրանց տեղափոխել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ, կարանտինի և վերականգման համար: 

Թռչունները վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

18:26 Հունիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news