Արտոնություն «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին՝ Արմավիրում արևային կայան կառուցելու համար

Արտոնություն «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին՝ Արմավիրում արևային կայան կառուցելու համար

ԷկոԼուր

Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում արտոնություն տվեց «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին՝ ազատելով հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 միլիոն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 միլիոն դրամ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 միլիարդ 77 միլիոն դրամի ներդրում ապրանքների ձեռքբերման, արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ստեղծվելու է 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով։

Նոր կայանի տարեկան արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի շուրջ 126 միլիոն դրամ։

12:32 Հուլիս 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news