ՀՀ տարածքում առկա է հրդեհավտանգ իրավիճակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
ԱԻն հաղորդագրության համաձայն, 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: 2019թ․ նույն ժամանակահատվածում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:
Հուլիս 10, 2020 at 17:33