Կովկասի բնության հիմնադրամը (CNF-Caucasus Nature Fund) Հայաստանին կես միլիոն եվրոյի չափով նոր դրամաշնորհ է տրամադրել՝ միտված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Գումարը կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը: ՀՀ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նոր դրամաշնորհի պայմանագիրը ստորագրվել է հեռակա կարգով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինի միջև։
Կովկասի բնության հիմնադրամն ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին:
Հուլիս 10, 2020 at 19:06