ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը

Հուլիսի 30-ի Կառավարության նիստում Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով Կոտայքի մարզպետի պաշտոնից։   

Ռոմանոս Պետրոսյանի  կենսագրությունը

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում:

2003թ. ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ:

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար
2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետ
2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում
2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում
2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում
2015-2016թթ. - «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար
2017-2018թթ. - «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն
2013թ-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է
2015թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ է
2018թ. հունիսի 1-ից՝ ՀՀ Կոտայքի մարզպետ

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Լուսանկարը` Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հուլիս 30, 2020 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր