Ապօրինի ծառահատում Դիլիջանի անտառից

Ապօրինի ծառահատում Դիլիջանի անտառից

ԷկոԼուր-www.police.am

Մայիսի 28-ին,  ժամը 08.50-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները Ֆիոլետովո գյուղում ստուգման են  ենթարկել 40-ամյա Արագած Ս.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ 80 2.5-D» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել 2.8 խմ փայտանյութով:

Վարորդը հայտարարել է, որ ծառերը 2010 թ. նոյեմբերին ապօրինի հատել է Դիլիջան քաղաքին հարակից անտառից և տարել իր տան բակ` հետագայում Գյումրի տեղափոխելու նպատակով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

12:27 Մայիս 31, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news