Որսագողին անզգուշաբար կրակել են

Որսագողին անզգուշաբար կրակել են

ԷկոԼուր

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, հունվարի 17-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Քուսականց կապեր» կոչվող հանդամասում հայտնաբերել է 1961 թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դիակը՝ աջ ազդրի թափանցող հրազենային վնասվածքի հետքով: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 17-ին` ժամը 15.30-ի սահմաններում, Արծվաբերդի անտառպետության Նավուրի պահաբաժնի անտառապահ, 1980 թ. ծնված Կարեն Ջ.-ն, 1969 թ. ծնված Արմեն Ղ.-ն և Սերոժ Հովհաննիսյանը ապօրինի որս կատարելու նպատակով գնացել են Արծվաբերդի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Քուսականց կապեր» կոչվող տարածք, որտեղ Արմեն Ղ.-ն իր ձեռքին եղած, ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի մեկփողանի «ԻԺ-18 Ե» տիպի ողորկափող հրացանից անզգուշությամբ կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Սերոժ Հովհաննիսյանին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

 Արմեն Ղ.-ն ձերբակալված է:

 Հրացանն առգրավված է:

 Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը` Մամիկոն Ղասաբյանի

09:56 Հունվար 21, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news