Մաստարա գետի վրա նախատեսվում է կառուցել Մաստարայի ջրամբար

Մաստարա գետի վրա նախատեսվում է կառուցել Մաստարայի ջրամբար

ԷկոԼուր

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի տարածքում` Մաստարա գետի վրա նախատեսվում է կառուցել Մաստարայի ջրամբարը: Այն կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մարտի 26-ին Արմավիրի մարզ այցի ընթացքում եղել է Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում: Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկելով ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցերը` Արմեն Գեւորգյանը հորդորել է պատասխանատուներին Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար:

16:46 Մարտ 29, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news