Ծառատունկ են իրականացրել արգելոցի հարևանությամբ

Ծառատունկ են իրականացրել արգելոցի հարևանությամբ

ԷկոԼուր

Մարտի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-իԶարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն աշխատանքային այց են կատարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարը և Բրեդլի Բուսետոն շրջայց են կատարել արգելոցի վարչական շենքում գործող թանգարանում, դիտել Խոսրովի անտառի կենսաբազմազանությունը ներկայացնող կենդանիների և բույսերի ցուցանմուշները:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագիր, այդ թվում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում: Բրեդլի Բուսետոն նկատել է, որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համապատասխան կառույցները:

ՀՀ բնապահպանության նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրիմշտական ներկայացուցիչը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վարչական սահմանին հարակիցտարածքում, ծանոթացել արգելոցի Այցելուների կենտրոնի մոտակայքում ՄԱԿ-իԶարգացման ծրագրի միջոցներով կառուցված և էկոտուրիզմը խթանողշինությանը:

Այցի ավարտին կողմերը պայմանավորվել են նման աշխատանքային այցերնպարբերական դարձնել՝ տարվող աշխատանքների դինամիկան գնահատելուհամար:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 4-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցինշնորհվեց հատուկ պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ, ինչըտարածաշրջանում միակն է:

11:58 Մարտ 31, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news