Շահագործման հանձնվեց Արարատի ոսկու կորզման գործարանի «Ալբիոն» արտադրամասը

Շահագործման հանձնվեց Արարատի ոսկու կորզման գործարանի «Ալբիոն» արտադրամասը

ԷկոԼուր

Ապրիլի 28-ին շահագործման հանձնվեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասը։ Արտադրամասի բացման արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը, «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Սոթքի ոսկու հանքավայրի հանքաքարը: Նշվել է, որ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան:

«ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի ոսկու հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման և արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում ներկայումս աշխատում է 976 մարդ, որոնցից 626-ը` Սոթքի հանքավայրում, 350-ը` Արարատի ոսկու կորզման գործարանում: Գործարանի արդիականացման արդյունքում բացվել է 130 լրացուցիչ աշխատատեղ: Արտադրական հատվածի միջին աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ:

16:28 Ապրիլ 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news