Լցվածությության ամենացածր մակարդակով առաջին տեղում է Ախուրյանի ջրամբարը

Լցվածությության ամենացածր մակարդակով առաջին տեղում է Ախուրյանի ջրամբարը

ԷկոԼուր

Այս տարի նկատվում է ջրամբարների լցվածության նվազում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության հիդրոօդերեւութաբանական N 89 տեղեկագրի համաձայն՝ ամենաքիչ լցվածությամբ առաջին տեղում է Ախուրյանի ջրամբարը․ լցվածությունը 270 միլիոն խմ է, երբ տարողությունը 570 միլիոն խմ է։ Ջրամբարը 300 միլիոն խմ-ով պակաս է լցված։ Երկրորդ տեղում Ապարանի ջրամբարն է։ 91 միլիոն խմ տարողությամբ այս ջրամբարում լցված է 23․7 միլիոն խմ ջուր՝ 67․3 միլիոն խմ-ով պակաս։ Երրորդ տեղը զբաղեցնում է Արփի լիճ ջրամբարը, որի տարողությունը 91 միլիոն խմ է, սակայն լցված է 37․7 միլիոն խմ ջրով՝ 53․3 միլիոն խմ-ով պակաս։ Նշենք, որ Արփի լճի էկոհամակարգի պահպանման համար 2009թ. Ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը։

Չորրորդ տեղում է Ազատի ջրամբարը, որի  լցվածությունը 45․2 միլիոն խմ է, երբ տարողությունը 70 միլիոն խմ է։ Ջրամբարի լցվածությունը 24․8 միլիոն խմ-ով պակաս է։ Հինգերորդ տեղը զբաղեցնում է Կեչուտի ջրամբարը։ Այն լցված է 23․5 միլիոն խմ ջրով 25 միլիոն խմ տարողության պարագայում։ Ջրամբարի լցվածությունը 1․5 միլիոն խմ-ով է պակաս իր տարողությունից։

17:07 Մայիս 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news