Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման համակարգ կներդրվի

Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման  համակարգ կներդրվի

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված  կառավարման  համակարգի (ԱԿՀՀ) ներդրման տեխնիկական առաջադրանքը հաստատելու մասին» որոշման նախագծին: Նախագիծը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է անարդյունավետ ջրօգտագործման հետեւանքով Արարատյան դաշտում ստեղծված բարդ իրավիճակով: ԱԿՀՀ ներդրման նպատակն է ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացումը՝ ապահովելով շահառուների համար տեղեկատվության հասանելիություն:

 ԱԿՀՀ տեխնիկական առաջադրանքը նախատեսում է.

1. ԱԿՀՀ ծրագրի մշակումը և շահագործումը պետք է իրականացվի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ

2. ԱԿՀՀ պետք է ապահովի Արարատյան դաշտի ջրօգտագործման ռեժիմի  ծավալների հաշվառումը, հավաքագրումը և էլեկտրոնային եղանակով փոխանցումը՝ ըստ առանձին ջրաղբյուրների, ջրօգտագործողների, ինչպես նաև բնակավայրերի և ջրահավաք ավազանների համար ընդհանրական կտրվածքով

3. ԱԿՀՀ կողմից հավաքագրվող տվյալները պետք է ներառեն, սակայն չսահմանափակվեն (պայմանավորված համակարգում ներդրվող արդի տեխնոլոգիաների տեխնիկական հնարավորություններից)

4. Ջրօգտագործման անխափան շարունակական հաշվառում

5. հաշվառված տվյալների մատչելիություն և հասանելիություն`  Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն

6. Մոնիտորինգի իրականացման, հաշվառված տվյալների արխիվացման և դրանք ջրային պետական կադաստրում ներմուծելու տեխնիկական հնարավորություն

7. ԱԿՀՀ կողմից տվյալների հավաքագրումը պետք է ապահովի չընդհատվող և հուսալի հաշվառում, ըստ՝ ժամանակահատվածի (ջրօգտագործման տևողություն, ընդհատումներ, ժամ, օր, տարի)

8. ԱԿՀ համակարգը ապահովում է տվյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային տարածքային կառավարման բաժիններին (ըստ ջրօգտագործման տարածքային պատկանելիության), աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արմավիրի և Արարատի տարածքային բաժիններին (ըստ տարածքային պատկանելիության)՝ որպես շահառուներ

9. ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում, տիրապետում, տնօրինում է Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգ ներդրումը և ապահովում է դրա անխափան շահագործումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ջրօգտագործման թուլտվության պահանջներին համապատասխան կատարում է փոփոխություն ջրօգտագոր­ծող անձի (բացառությամբ խմելու ջրի մատակարարման և ոռոգման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների) կողմից իրականացվող ջրօգտագործման ծավալներում և ռեժիմներում՝ ընդհուպ մինչև դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակումները

10. ԱԿՀՀ հավաքագրված տվյալները պետք է հասանելի լինեն օգտատերերին և  շահագրգիռ կողմերին, առնվազն կայք-էջի միջոցով։

12:38 Հունիս 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news