Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

www.mes.am

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին` տեղական ժամանակով ժամը 02.11-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ:

Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան:

16:28 Օգոստոս 26, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news