«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումները շարունակվում են (Լուսանկարներ)

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումները շարունակվում են (Լուսանկարներ)

ԷկոԼուր                                                                                                                       

 «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.11-25.11.2014 ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 8 արձանագրություն`  անտառից ապօինի 19  ծառի  դուրս բերման համար: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի համաձայն` անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 2-րդ պահաբաժնում  Գ. Բադալյանի  նկատմամբ  /2 կանգուն  ծառի ապօրինի հատում/,  մեկ արձանագրություն կազմվել է  21.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ  պահաբաժնում` Մ.  Աղաջանյանի նկատմամբ  ապօրինի հատված  1 կանգուն ծառի  համար, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 21.11.2014-ին նույն տեղամասի 2-րդ պահաբաժնում` Ս. Հակոբյանի  նկատմամբ`  ապօրինի հատված  2 ծառի համար:

Անհայտ անձանց կողմից կատարված անտառխախտման 8  դեպք է գրանցվել և արձանագրվել «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում` ապօրինի հատված  4 ծառի համար, 22.11.2014-ին` ապօրինի հատված  3 ծառի համար,  23.11.2014-ին` 3 ծառի համար, 24.11.2014-ին` 2 ծառի համար,  25.11.2014-ին` ապօրինի հատված 2 ծառի համար: Նշված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին, որտեղ կհաշվարկվի ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը:

 
 
 

Լուսանկարները` ՀՀ բնապահպանության նախարարության

14:55 Դեկտեմբեր 08, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news