Սելավատարների անմխիթար վիճակի պատճառով Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքների ջուր չի հասնում

Սելավատարների անմխիթար վիճակի պատճառով Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքների ջուր չի հասնում

ԷկոԼուր

«Թալինի տարածքը ամենավատ տարածքն է: Ջրամբարների վիճակը, սելավատարների վիճակը անմխիթար է, 54 թվականին են կառուցել այդ սելավատարները, հիմա արդեն քանդվել են», - ասաց «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կրպեյանը հունիսի 12-ին Դիլիջան քաղաքում անցկացված քննարկման ժամանակ:

«Ջուրը կա, բայց չենք կարողանում տեղ հասցնել, ջրում են մեկ կամ երկու անգամ ու փողերն էլ չի հավաքվում», - նշեց Սերգեյ Կրպեյանը:

Նրա խոսքով՝ հատկապես վատ է Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Մաստարա համայնքերի, Թալին քաղաքի վիճակը:

«Խնդիրը լուծելու համար հարկավոր է վերանորոգել սելավատարները», - ասաց «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը՝ նշելով, որ ջրօգտագործող ընկերությանը հարկավոր է ֆինանսավորում:

13:00 Հունիս 17, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news