Ապօրինի ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

Ապօրինի ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

ԷկոԼուր

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և արձանագրվել են անտառխախտման մի շարք դեպքեր ազգային պարկի տարբեր մասնաճյուղերի պահաբաժիններում: Մասնավորապես` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 4 պահաբաժնում արձանագրվել է 12,  «Դիլիջան տեղամաս»  մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում` 2 և «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնում` 7 ծառի ապօրինի հատումներ:

Կազմված անտառխախտման արձանագրությունները ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

18:10 Հունիս 18, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news