Արարատյան դաշտում խնայված ջրաքանակի շնորհիվ ապահովվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների բնական վերականգնման մակարդակը

Արարատյան դաշտում խնայված ջրաքանակի շնորհիվ ապահովվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների բնական վերականգնման մակարդակը

ԷկոԼուր

2014-2015թթ. կատարված աշխատանքների և ձեռք առնված միջոցառումների արդյունքում Արարատյան դաշտում ընդհանուր առմամբ խնայվել է 42,4մ3/վրկ կամ տարեկան 1337.3մլն.մ3 ջրաքանակ, ինչով ապահովվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների բնական վերականգնման մակարդակը, որը խախտվել էր սկսած 2007թվականից` ձկնաբուծության զարգացման հետևանքով: Այս մասին նշվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների մշակման վերաբերյալ ներկայացված միջանկյալ հաշվետվության հանրային քննարկման ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ղեկավար Ժորա Աչոյանը մասնավորապես զեկուցել է, որ  2014 թ-ի երկրորդ կեսից ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտավայրի ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22.24 մ3/վրկ ջրաքանակ, այդ թվում ձկնաբուծության ոլորտում՝ 17.4 մ3/վրկ, ոռոգման ոլորտում՝ 2.9 մ3/վրկ և խմելու-կենցաղային ոլորտում` 1.9 մ3/վրկ ջրաքանակ:

Բացի այդ, ՀՀ կառավարության N1111 –Ն որոշման համաձայն` փոփոխություն է մտցվել ՋԹ-ով սահմանված ջրաքանակների նկատմամբ. եթե հին ՋԹ-ով ջրօգտագործումն Արարատյան դաշտում պետք է լիներ 46,4մ3/վրկ, այդ թվում՝ Արմավիրի մարզում 13,6մ3/վրկ, իսկ Արարատի մարզում` 32,8մ3/վրկ, ապա նոր ՋԹ-ով այն կազմել է 26,7մ3/վրկ, այդ թվում ՝ Արմավիրի մարզում 6,2մ3/վրկ, իսկ Արարատի մարզում 20,5մ3/վրկ, այսինքն կատարվել է 19,6մ3/վրկ ջրաքանակի տնտեսում:

14:25 Նոյեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news