Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գառնիում հայտարարեց Քաղցրաշենի ծրագրի դադարեցման մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գառնիում հայտարարեց Քաղցրաշենի ծրագրի դադարեցման մասին

ԷկոԼուր

Այսօր` մայիսի 21-ին, Գառնիում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գառնեցիներին հայտարարեց Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի դադարեցման մասին: Նշենք, որ գառնեցիները երեկվանից փակել էին Գառնի-Երևան ավտոճանապարհը և պահանջում էին դադարեցնել Քաղցրաշենի ծրագիրը և դուրս բերել ծանր տեխնիկան Ազատի կիրճից: Գառնեցիների բողոքի ակցիային միացել էին նաև Գողթ համայնքի բնակիչները՝ պահանջով դադարեցնել Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը: Գեղարդալճի ծրագրի վերաբերյալ վարչապետն ասաց, որ ծանոթ չէ ծրագրին, և այն դեռևս պետք է քննարկվի:

Հովիկ Աբրահամյանը Գառնի էր ժամանել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի, Կոտայքի մարզպետի և այլ պաշտոնյաների հետ:

21:13 Մայիս 21, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news