Տավուշում կառուցվող ՓՀԷԿ-ի պատվարների փլուզման հետևանքով մարդ է մահացել

Տավուշում կառուցվող ՓՀԷԿ-ի պատվարների փլուզման հետևանքով մարդ է մահացել

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 10-ին «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) և դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները փլուզվել են, ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ն ընկել է Աղստև գետը և մահացել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԷկոԼուրը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ճշտեց, որ ՀԷԿ-ն իրականում «ՔԷՅԷՆԵՐՋԻ» փոքր ՀԷԿ-ն է: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայն՝ այս ՓՀԷԿ-ը գտնվում է կառուցման փուլում, ընկերության անունն այս աղբյուրում նշված է «Քարեվարդ» ՍՊԸ: ՓՀԷԿ-ին տրված է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա մինչեւ 2032 թվականի դեկտեմբերի 24-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 24 –ն է:

«Քարեվարդ» ՍՊԸ-ն շահագործում է Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա կառուցված «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ը:

12:17 Հունիս 10, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news