«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհն ավելի է տարածվել

«Արևիկ» ազգային պարկի տարածքում  հրդեհն ավելի է տարածվել

ԷկոԼուր

«Արևիկ» ազգային պարկի տարածքում  հրդեհը ավելի է տարածվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 14-ի ժամը 13.55-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 4 հեկտարը՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Մինչ այդ հաղորդվել էր «Արևիկ» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքի հրդեհման մասին:

Դեպքի վայրում առկա է քամի, ինչը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչներ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հուլիս 14, 2016 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր