Մաշա արջը Գյումրիի ռեստորանային համալիրից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի

Մաշա արջը Գյումրիի ռեստորանային համալիրից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի

ԷկոԼուր

Դեկտեմբերի 6-ին Գյումրիի «Ոսկե Բլուր» ՍՊԸ-ի ռեստորանային համալիրից 2-ամյա Մաշա արջին քնեցրել և տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն` արջը կենդանաբանական այգում կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։ Մաշայի տեղափոխումն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ:

15:49 Դեկտեմբեր 08, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news