Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների ահազանգը

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների ահազանգը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատումների ահազանգի վերաբերյալ:

«Սոցիալական ցանցերում տարածված՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում արձանագրված ապօրինի հատված ծառերի կոճղերի մասին գրառումների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ծառերի կտրատված 96 կտորները ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի աշխատակիցների կողմից հայտնաբերված են եղել դեռ 2 շաբաթ առաջ: Դրանք եղել են թափուկ, որոնք ունեցել են առնվազն 2 ամսվա վաղեմության: Տեխնիկական պատճառներով (անձրևային եղանակ) 2 շաբաթվա ընթացքում ազգային պարկի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել կոճղերը տեղափոխել պարկի վարչական շենքի տարածք: Փաստի վերաբերյալ տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ կազմվել են համապատասխան արձանագրություններ», - ասված է բնապահպանության նախարարության պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 13-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Բնապահպանի տուն» էջում հրապարակվել էին լուսանկարներ «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատումների մասին:

Լուսանկարը`«Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջից

Մարտ 14, 2018 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր