

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից Արմավիրում եւ Արարատում 16 խորքային հորի չափաբերման եւ կապարակնքման արդյունքում տնտեսվել է 510լ/վրկ ծավալի ջուր: Արմավիրի մարզում 10 խորքային հորի կապարակնքման արդյունքում պակասեցվել է 300լ/վրկ ծավալի ջուր, Արարատում չափաբերվել է 6 խորքային հոր, ինչի արդյունքում պակասեցվել է 210լ/վրկ ծավալի ջուր: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մարտ 09, 2016 at 17:49