ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ 2010Թ. ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ 2010Թ. ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ

ԷկոԼուր

2010թ. «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի անտառահատումները 1.5 անգամ ավելացել են գազի սպառման նվազեցման պատճառով: Շինափայտի պահանջարկն ընկել է, իսկ վառելափայտինը` աճել: Այս մասին ասել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը ապրիլի 19-ին «Դիլիջան» ազգային պարկի 2010 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման և  անտառների վրա գազի հնարավոր թանկացման ազդեցության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը,  քննարկմանը մասնակցել են  «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը, Դիլիջանի փոխքաղաքապետ ԱրմենՄակարյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, համայնքի և մարզային արտակարգ իրավիճակների ծառայության, մարզպետարանի և ՏԻՄ-երի շրջակա միջավայրի պահպանության բաժինների, ՀԿ-ների, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, բնակիչներ:

«Դիլիջան» ազգային պարկի հաշվետվության համաձայն` 2010թ. կազմվել է 35 անտառխախտման արձանագրություն, որից 34-ը ծառահատման` 247.24 խմ ծավալով 158 ծառի համար, և 1 որսագողության համար: Կատարվել են հակահրդեհային նշանակության 7.5 կմ ճանապարհների, 6 կմ հանքայնացված շերտի և խնամքի աշխատանքներ: 2010 թ. ազգային պարկի  պլանային  ծրագրով մթերվել է 834.7 խտ.խմ ծավալով հատատեղային ֆոնդի փայտանյութ, որից 190.86 խմ օգտագործվել է որպես շինափայտ, 643.84 խտ.խմ` վառելափայտ: Ընդհանուր շահագործման է հանձնվել 9 հատատեղ, իրականացվել է 1639.33 խտ.խմ թափուկի մթերում:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը անդրադարձել է նաեւ հրդեհների խնդրին` նշելով որ 2010 թ. հրդեհները շատ էին եւ որ ծագել էին խոտատարածքներում:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ «Խազեր» ՀԿ-ն խոտատարածքները այրելը որպես վարչական իրավախախտում ամրագրող օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որը հավանության է արժանացել եւ  քննարկվելու է ՀՀ ԱԺ-ում:

Ապրիլ 21, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news