«Դիլիջան» ազգային պարկում 2012թ. նվազել է ծառերի բնական վերաճը

«Դիլիջան» ազգային պարկում 2012թ. նվազել է ծառերի բնական վերաճը

ԷկոԼուր

Եղանակային պայմանների հետեւանքով 2012թ. «Դիլիջան» ազգային պարկում նվազել է բոխի, հաճարենի, կաղնի ծառատեսակների բնական վերաճը: Այս մասին Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը: Ալբերտ Հարոյանը նամակով հետաքրքրվել էր ազգային պարկի էկոհամակարգի, բուսական եւ կենդանական աշխարհների, ջրային եւ օդային ավազանների վիճակով:

Աշոտ Դավթյանը նշել է, որ ազգային պարկում նկատվել է այծյամի եւ շնագայլի գլխաքանակի աճ: Պարզ լճում իրականացվել են մաքրման աշխատանքներ, իսկ Գոշ լիճը  նախատեսվում է մաքրել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

13:44 Սեպտեմբեր 06, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news