ՀՀ նախագահի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2020 թ-ի ապրիլի 5-ին

ՀՀ նախագահի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2020 թ-ի ապրիլի 5-ին

ԷկոԼուր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 2020 թ-ի ապրիլի 5-ին: 

«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից», - նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

 

Փետրվար 10, 2020 at 11:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր