ԷկոԼուր
Կովկասի բնության հիմնադրամը 2020 թ. Հայաստանին կտրամադրի շուրջ 900 հազար եվրո դրամաշնորհ։ Այս մասին տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին դեկտեմբերի 18-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի հետ հանդիպման ժամանակ:
Գումարը կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների հատկացմանը և այլ ընթացիկ ծախսերի համաֆինանսավորմանը։
Դեկտեմբեր 19, 2019 at 15:38