Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը

Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը

ԷկոԼուր

ՀՀ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, իսկ 1/3-րդը չի նշանակվի: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 17-ի նիստին:
«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է՝ շեշտելով, որ այդ գործընթացը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով:

17:44 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news