ԷկոԼուր
Խոսրովի արգելոցում հրդեհից նախնական տվյալներով տուժել է 2733 հեկտար տարածք, որից 201 հա գիհու անտառ, 1624 հա բուսածածկ տարածք, մնացածը լայնատերև անտառներ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: Խոսրովում գիհու անտառները զբաղեցնում են ընդհանուր մոտ 800 հա տարածք: Ջերմահարվել են լայնատերև անտառները` հիմնականում կաղնիները: «Հույս ունենք, որ այդ լայնատերև անտառները կվերականգնվեն»,- ասաց Կարեն Մանվելյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն` Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:
Օգոստոս 15, 2017 at 15:38