ԷկոԼուր
ՀՀ կառավարության սույն թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ Հայաստանի 10 մարզերում կգործեն 40 որսահանդակներ:
Որոշման հիմնավորման համաձայն՝ մինչ այդ որսն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչի արդյունքում էլ դժվարացել է որսի ռեսուրսի /պաշարի/ օգտագործման կառավարման գործընթացն ու վերահսկումը:
Որոշման ընդունումը պետք է ապահովի որսի կենդանիների կայուն օգտագործման գործընթացի կանոնակարգումն ու վերահսկումը:
Որսահանդակները կազմավորվելու են որպես՝
-հանրային օգտագործման (պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա կազմակերպված և որսորդական տնտեսությունների կողմից չօգտագործվող) որսահանդակներ
- օրենքով սահմանված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց` նրանց օգտագործման հանձնված պետական և համայնքային հողերի վրա կազմակերպված որսորդական տնտեսությունների կողմից օգտագործվող որսահանդակներ:
Որսահանդակների գտնվելու վայրի եւ տվյալ որսահանդակում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լուսանկարը՝ Մամիկոն Ղասաբյանի
Օգոստոս 18, 2016 at 18:34