Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 6-10 մ/վրկ, 22-ին՝ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն 24-27-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 22-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 23-24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  31.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  13.50C

15:04 Ապրիլ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news