Լոռվա անտառում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 5-ից 6 հա տարածք

Լոռվա անտառում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 5-ից 6 հա տարածք

ԷկոԼուր

Սույն թվականի հունվարի 24-ին 18:40-ի սահմաններում Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհն այսօր` առավոտյան, մարվել է: Այս պահին տարածքում իրականացվում են հետմարման աշխատանքներ՝ խուսափելու համար կրակի կրկնակի բորբոքումից: Նախնական տվյալներով այրվել է 5-ից 6 հա խոտածածկ և անտառածածկ տարածք:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ հրդեհված տարածքներում հիմնականում հանդիպում են փշատերև ծառեր՝ սոճիներ, որոնք մեծ վնաս չեն կրել՝ հաշվի առնելով հրդեհի՝ գետնամերձ լինելը: Նրա խոսքով ծառերը հիմնականում ջերմահարվել են, այրվել են միայն թափուկն ու թփերը: 2 հա-ը համայնքային նշանակության հողեր են, մնացածը՝ անտառային:

Արմեն Վարդանյանի համաձայն` հրդեհի բռնկման պատճառն, ըստ նախնական տվյալների, «Հարավային երկաթուղի» երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծն է, ինչը հետո կպարզեն մասնագետները:

 

16:08 Հունվար 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news