Մեկ ամսվա ընթացքում 53 ընդերքօգտագործող ընկերության տրվել է գրավոր զգուշացում

Մեկ ամսվա ընթացքում 53 ընդերքօգտագործող ընկերության տրվել է գրավոր զգուշացում

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից մեկ ամսվա ընթացքում 53 ընդերքօգտագործող ընկերության տրվել է գրավոր զգուշացում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Միայն վերջին տասնօրյակում գրավոր զգուշացում տրվել է 17 ընդերքօգտագործող ընկերության: Նրանցից 10-ին, որոնք ունեն օգտակար հանածոների արդյունահանման իրավունք, տրվել են գրավոր զգուշացումներ աշխատանքային նախագծով նախատեսված պարտավորությունների թերի կատարման և ապառքների առկայության համար: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 7 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունները լիազոր մարմին չներկայացնելու համար:

 

Հուլիս 03, 2018 at 18:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր